Ռուսլան Ասլիկյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիր

16 Նոյեմբերի 2023, 21:45

Սպորտ

Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի մինչև 22 տարեկանների առաջնությունում կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Ռուսլան Ասլիկյանը։ Նա ապահովել է առնվազն բրոնզե մեդալ։

57 կգ քաշային կարգում մարզիկը 3:2 հաշվով պարտության է մատնել Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ալեն Ռուստեմովսկիին։