Ռութ Զաքարյան. Աշխարհի գեղեցկության մրցույթների թագուհին

07 Փետրվարի 2024, 00:20

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Ռութ Զաքարյանը ամերիկացի մոդել է, «Պատանի Միսս ԱՄՆ 1983» գեղեցկության մրցույթի առաջին հաղթողը:

Հայազգի մոդելը ծնվել է 1968թ. փետրվարի 6-ին Նյու Յորքում: Ռութն ակտիվորեն մասնակցել է գեղեցկության մրցույթների և ցուցադրել իր փայլուն տեսքը։ Նա ունի մուգ, հաստ մազեր, արտահայտիչ աչքեր և հմայիչ ժպիտ։

Գեղեցկուհի Ռութն իրեն փորձել է դերասանուհու մասնագիտության մեջ։ Նա կինոյում նկարահանվել է ոչ թե սեփական անունով, այլ Դևոն Փիրս կեղծանունով։

Զաքարյանի վառ դերը Դիանա Վեստինի կերպարն է «Երիտասարդ և հանդուգ» սերիալում։ Քչերը գիտեն, բայց նա նկարահանվել է «Սանտա Բարբարա» սերիալում՝ Իզաբելլա Կաստիլյոյի դերում։

Այժմ Ռութն ապրում է Մասաչուսեթս նահանգում։ Նա ունի դուստր՝ Ֆիաբա Զաքարյանը, ով նրա նման գեղեցկուհի է, սակայն չի գնացել մոր հետքերով։ Նրան գեղեցկության մրցույթները բնավ չեն հետաքրքրում․ Ֆիաբան ընտրել է հոգեբանի մասնագիտությունը։