Ռուզաննա Լիսիցյան. Բնատուր տաղանդավոր հայուհին

10 Մայիսի 2024, 00:15

Հայեր

Մայիսի 9-ին լրանում է խորհրդային և ռուս հայտնի երգչուհի, մանկավարժ Ռուզաննա Լիսիցյանի ծննդյան 79-ամյակը:

Ռուզաննա Լիսիցյանը ծնվել է խորհրդային մեծ օպերային երգիչ Պավել Լիսիցյանի ընտանիքում։ Ընդունվել Է Մոսկվայի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցի տավիղի բաժինը։ 1965թ. ավարտել է Մ. Մ. Իպոլիտով-Իվանովի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը, 1969 թվականին՝ Գնեսինների անվան երաժշտական-մանկավարժական ինստիտուտը:

70-ականներին երգել է հնագույն երաժշտության «Մադրիգալ» համույթում, հետագայում ավագ քրոջ՝ Կարինայի հետ կատարել է կամերային ժանրի ստեղծագործություններ՝ լինելով Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի մենակատար։

Երկար տարիներ քույրերը հանդես են եկել հեռուստատեսությունում, ռադիոյում, հյուրախաղերով ելույթներ ունեցել աշխարհի տարբեր երկրներում։ Երգացանկն անընդհատ համալրվում էր, այն ներառում էր տարբեր դարաշրջանների, ժանրերի և ոճերի ավելի քան հինգ հարյուր ստեղծագործություն, որոնք միշտ կատարվում էին բնօրինակ լեզվով:

Մինչև 2002 թվականը Ռուզաննա Լիսիցյանը դասավանդել է Երգչախմբային արվեստի ակադեմիայում և Գնեսինների անվան պետական երաժշտական ուսումնարանում: 2002 թվականից նա Գնեսինների անվան երաժշտության ակադեմիայի մենակատարային ակադեմիական երգեցողության ամբիոնի դոցենտ էր, հետագայում՝ պրոֆեսոր։

Ռուզաննա Լիսիցյանը ռուսաստանյան մի շարք երաժշտական մրցույթների ժյուրիի անդամ է։ Քրոջ՝ Կարինեի և եղբոր՝ Ռուբենի հետ հիմնել է Պավել Լիսիցյանի անվան բարեգործական հիմնադրամ, որը կազմակերպում է բազմաթիվ համերգներ, վարպետության դասեր, ստեղծագործական սեմինարներ: