Ռուզաննա Լիսիցյան ընդգրկվել է Ելենա Օբրազցովայի անվան երիտասարդ վոկալիստների մրցույթի ժյուրիի կազմում

12 Հուլիսի 2025, 14:20

Մշակույթ

Սանկտ Պետերբուրգի Պետական ակադեմիական կապելլայում հուլիսի 8-13-ն անցկացվում է Ելենա Օբրազցովայի անվան երիտասարդ վոկալիստների XI միջազգային մրցույթը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի 80-ամյակին։

Մրցույթին մասնակցության թույլտվություն են ստացել երիտասարդ երգիչներ՝ բաժանված երեք տարիքային խմբերի՝ 9-11, 12-14 և 15-17։ Մրցույթն անցկացվում է երկու փուլով և կավարտվի հուլիսի 13-ին՝ հաղթողների պարգևատրման արարողությամբ և դափնեկիրների գալա համերգով։

Ժյուրիի անդամների թվում է Հայաստանի ժողովրդական արտիստուհի Ռուզաննա Լիսիցյանը։