Ռոզա Լինի Snap-ը՝ բրազիլացի աստղերի մասնակցությամբ նոր հեռուստասերիալում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

18 Մայիսի 2023, 10:40

Հայեր | Մշակույթ

Ռոզա Լինի Snap-ը շարունակում է մնալ աշխարհի առաջատար հիթերից մեկը։ Եվրատեսիլյան տիրույթից հետո նա իր ճանապարհը տեղափոխել է Լատինական Ամերիկա։ Երգը հնչում է նաև բրազիլական նոր՝ «Երկիր և կիրք»/Terra e Paixo/ հեռուստանովելում։ Սերիալում նկարահանվում են բրազիլացի հայտնի աստղեր Կայո Ռեյմոնդը, Դեբորա Ֆալաբելան, Սյուզաննա Վիեյրան, Ռայներ Կադետին և այլք։