Ռոզա Լինը բեմից ծածանել է Արցախի դրոշը

28 Օգոստոսի 2023, 23:16

Հայեր

Հայ երգչուհի Ռոզա Լինը Young the Giant և Milky Chance ռոք խմբերի համերգային շրջագայության ժամանակ բեմ է բարձրացել Արցախի դրոշով։ Նա մասնակցել է Lollapalooza փառատոնին և ամեն անգամ բեմ բարձրանալիս իր հետ վերցրել Արցախի ու Հայաստանի դրոշները։ Ռոզան ինստագրամյան իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել վերջին համերգից:

«Առաջին շրջագայությունն ավարտված է։ Անմոռանալի էր»,- գրել է նա։

«Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանի պատվիրակը, որ համաշխարհային ճանաչման հասավ իր հեղինակային Snap երգով, հերթական անգամ ելույթ է ունեցել՝ բեմից ծածանելով Արցախի դրոշը։

Հիմա եթերում