ՌՊԼ-ի մրցաշրջանի առաջին կեսի լավագույն թիմը «Կրասնոդարն» է, լավագույն խաղացողը՝ Սպերցյանը. Յուրի Սեմին
«Լոկոմոտիվի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սեմինը նշել է ՌՊԼ-ի 2023-24 մրցաշրջանի առաջին կեսի լավագույն թիմին և լավագույն խաղացողին:
«Լավագույն թիմն այն թիմն է, որն առաջին տեղում է։ Լավագույն խաղացողը, հավանաբար, նույնպես նույն թիմից է։ Դա Սպերցյանն է», — «Спорт-Экспресс»-ի փոխանցմամբ՝ նշել է Սեմինը։
ՌՊԼ-ի 18 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Կրասնոդարը» (38 միավոր): Եռյակում են «Զենիթը»(36) և «Դինամոն» (32):
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի մրցաշրջանի առաջին կեսում մասնակցել է 18 հանդիպման, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: