ՌՊԼ. Սպերցյանը հավակնում է մրցաշրջանի լավագույն կիսապաշտպանի մրցանակին
05 Հունիսի 2025, 12:50
Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացրել է 2024-2025 մրցաշրջանի արդյունքներով լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներին։
Ցուցակում ընդգրկված է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և «Կրասնոդար»-ի խաղացող Էդուարդ Սպերցյանը։
Ցուցակը կազմվել է մարզական լրագրողների քվեարկության արդյունքներով։ Երկրպագուները հունիսի 2-ից պաշտոնական հարթակում կարող են մասնակցել ազգային քվեարկությանը , որը կավարտվի հունիսի 15-ին: Դրանից հետո կձևավորվի վերջնական ցուցակը։ Հաղթողի անունը նախատեսվում է հայտարարել հունիսի 27-ին։