Ռյազանում հայկական մշակույթի օր կանցկացվի

14 Սեպտեմբերի 2023, 19:17

Մշակույթ

Սեպտեմբերի 17-ին Ռյազանի «Պրիոկսկի» մշակույթի պալատում տեղի կունենա «Հայկական մշակույթի օր», որի ընթացքում հանդիսատեսը կկարողանա ծանոթանալ Հայաստանի հարուստ մշակույթին՝ երաժշտությանը, ժողովրդական գործիքներին, երգին, պարին և գրականությանը:

«Культура. РФ»-ի փոխանցմամբ՝ տոնական համերգին կմասնակցեն «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության Ռյազանի տարածաշրջանային բաժանմունքի արտիստները՝ «HAYEM» հայկական արվեստի և մշակույթի ստուդիան, «Նազանի» պարային համույթը, Բալյան Միլենան, «Արծիվներ» պարային համույթը և այլք:

Նախատեսվում է նաև հայկական ավանդական տարազների ցուցահանդես և ազգային ուտեստների համտեսում: