Ռյազանում տարազի ցուցահանդեսին կարելի է տեսնել հայկական արխալուղը
06 Սեպտեմբերի 2024, 11:06
Ռյազանի ժողովրդական արվեստի կենտրոնում բացվել է տարազների 5-րդ ցուցահանդես-մրցույթը։ Ցուցահանդեսում ներկայացված են 200 վարպետների 250 տիկնիկներ, որոնց թվում են և սիրողական, և պրոֆեսիոնալ հեղինակներ, ժողովրդական վարպետներ և ստեղծագործական խմբեր:
Նշվում է, որ ցուցահանդեսին կարելի է տեսնել նաև հայկական արխալուղը և Հայաստանի ազգային տարազներով այլ տիկնիկներ։
Արխալուղը տղամարդկանց և կանանց կարճ մինչև ծնկները հասնող ծալքավոր փեշերով, առջևից կոճվող հագուստ է։ Տղամարդկանց արխալուղը լինում է գլխավորապես մուգ կապտավուն կամ սև ասվիից, կանանցը՝ կապույտ թավշից (Ախալցխա, Երևան), կանաչ բրդյա կտորից (Սյունիք, Արցախ), կապույտ մետաքսից (Գողթն) և այլն։ Արխալուղը մինչս պահպանվում է Սյունիքում և Արցախում։