Սուրբ Գայանե եկեղեցում պատարագ է մատուցել Արցախի Դադիվանքը հարկադրաբար լքած աբեղան

15 Նոյեմբերի 2023, 14:55

Հայեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում պատարագ է մատուցել Արցախի Դադիվանքը հարկադրաբար լքած աբեղան:

Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ արարողությանը մասնակցում էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի քահանաները: Պատարագիչն էր Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը, ով սեպտեմբերի 24-ին իր վերջին պատարագն է մատուցել Դադիվանքի վանքում:

«Հիմա մեր Արցախում, մեր եկեղեցիներում աղոթք չի հնչում: Սա այն քանի րոպեներեն են (կամ գուցե տարիների հասնի), երբ Հայրոսի աղջիկը մեռավ , բայց Տերը հարություն տվեց. այդպես պիտի լինի նաև մեր ազգի հարությունը», — ասում է Դերենիկ աբեղա Սահակյանը: