Սա աթոռակռվի պայքար չէ, որոշվում է մեր գոյության հարցը․ Նարե Վարդանյան
24 Սեպտեմբերի 2023, 22:32
Այն, ինչ ներկայիս իշխանությունը սկսել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, միայն Արցախի հանձնումով չի ավարտվելու։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց Նարե Վարդանյանը, որը եկել էր հրապարակ իր բողոքի ձայնը բարձրացնելու։
Այս ամենը շարունակվելու է այքան ժամանակ, քանի դեռ պատմական Երևանն էլ չի հանձնվել Ադրբեջանին։ Մարզերի մեր բնակիչները չեն հասկանում մեզ, արցախցու ցավը։ Եթե հասկանային, ամեն օր այստեղ կլինեին՝ մեր կողքին։ Քանի դեռ իրենց էլ չեն զրկել պետությունից ու պետականությունից, մեզ այդպես էլ չեն հասկանա»,- ասաց ցուցարարը։