Սա ազգային խայտառակություն է. Լուլուկյանը՝ հակաեկեղեցական արշավի մասին
29 Դեկտեմբերի 2025, 23:50
Հայաստանում կատարվող իրադարձությունները մեծ ցավ են պատճառում Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին։ Այս մասին Alpha News-ի եթերում ասել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը։
Նա իշխանության հակաեկեղեցական արշավը բնութագրել է որպես ազգային խայտառակություն։
«Մենք տեսնում ենք՝ ինչ է տեղի ունենում Հայաստանում։ Սա ազգային խայտառակություն է, որ տեղի է ունենում հատկապես Մայր Աթոռի շուրջ։ Թե Թալինի քաղաքապետը, թե այլ պաշտոնյաներ կազմակերպված պատարագների մասնակցում են ոչ թե հավատքի համար, այլ որովհետև իրենք կատարում են այն առաջադրանքը, որ իջեցվել է իրենց գլխին»,- ընդգծել է Լուլուկյանը։