Սա ծրագրված ձեռագիր է. Կարեն Բեքարյան

20 Հոկտեմբերի 2023, 22:35

Քաղաքականություն

Սա պատահական չէ, սա ծրագրված ձեռագիր է, որը այս ողջ ընթացքում իրականացվել է նույն հետևողականությամբ։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Կարեն Բեքարյանը` անդրադառնալով այսօր մի խումբ արցախցիների բողոքին Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության առջեւ եւ հարցին, թե Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման որ եղանակը քիչ վտանգներ կպարունակի։

« Հայաստանի իշխանությունների հետ կոնսուլտացիաներ անելով կկարողանա՞ս հասկանալ՝ Հայաստանի շահերին ինչն է վնասում։ Մյուս կողմից, ամենօրյա խնդիրների դաշտ կա նույն ՀՀ իշխանությունների հետ առնչվող՝ աշխատավարձերը, սոցիալական խնդիրները։ Մարդը հայտնվում է ծուղակում։ Սա ձգում է գործընթացը, կորչում է ժամանակը, հետո դանակը հասնում է ոսկորին ու լինում է այն, ինչ եղավ։ Սա պատահական չէ, սա ծրագրված ձեռագիր է, որը այս ողջ ընթացքում իրականացվել է նույն հետևողականությամբ»,- ասել է մեր զրուցակիցը։

Բեքարյանի համոզմամբ՝ լարում են ծուղակը, թակարդն են ընկնում մարդիկ, ապա մեղավոր հանում նրանց․

«Լարել ծուղակը, դնել թակարդը, դրանում հայտնված մարդիկ ստիպված կլինեն դանդաղել, ստիպված կլինեն կորցնել հստակության զգացողությունը, կստեղծվի լրիվ հակառակ իներցիա։ Հետո, շատ հեշտությամբ, ողջ պատասխանատվությունը կգցեն այդ մարդկանց ուսերին, ցույց կտան մեղավորների»,- նշել է Կարեն Բեքարյանը։

Հիմա եթերում