«Զանգեզուրի միջանցքի» հարցը պետք է փակված լիներ այն պահին, երբ Արցախը հանձնվեց. Ռոբերտ Քոչարյան
02 Օգոստոսի 2025, 12:30
Միջանցքի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է 2020 թ-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետ` Լաչինի միջանցքի հետ սիմետրիա ստեղծելու համար։ Այս մասին «5-րդ ալիքի» հետ զրույցում ասել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի միջանցքը չկա, բայց այդ թեման ինքն իր կյանքով շարունակում է ապրել։ Երբ այս թեման ինքն իրենով ապրում է, սա նշանակում է, որ դու քո տարածքը վիճելի ես դարձնում` այլ պետություններ իրար հետ քննարկում են քո տարածքով միջանցքի ստեղծումը։ Սա այն տարբերակն է, երբ դու ոչ թե սեղանի շուրջն ես, այլ մենյուի մեջ»,–ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով` Ղարաբաղի կորուստը կապված է նրա հետ, որ Հայաստանը մերժել է 9-րդ կետի կատարումը։ Իսկ «Զանգեզուրի միջանցքի» հարցը պետք է փակված լիներ այն պահին, երբ Արցախը հանձնվեց։