«Սա եկեղեցական հարց չէ, քաղաքական ու աշխարհաքաղաքական խայտառակություն է». Դիեգո Կարամանուկյան

20 Փետրվարի 2026, 11:30

Քաղաքականություն

Հայաստանյան ներքաղաքական զարգացումները և եկեղեցու շուրջ ձևավորված իրավիճակը խոր ճգնաժամի նշաններ են պարունակում։ Այս մասին «AlphaNews»-ի հետ զրույցում հայտարարել է «Արաքս ռադիոկայան»-ի տնօրեն Դիեգո Կարամանուկյանը՝ ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը ոչ թե զուտ հոգևոր, այլ քաղաքական և աշխարհաքաղաքական բնույթի խնդիր է։

«Անշուշտ, հետևում ենք, ես որպես լրագրող հետևում եմ, խիստ մտահոգված ենք։ Լուծում չենք տեսնում։ Կամ պետք է հաշտություն լինի, կամ հրաժարական։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել՝ մեծ խայտառակություն է»,– նշել է Կարամանուկյանը։

Նրա խոսքով՝ որևէ կողմ չի կարող իրեն ամբողջությամբ անմեղ համարել։

«Ոչ մի կողմ անմեղ չէ այս հարցում։ Թեև նյութը եկեղեցու շուրջ է կամ եկեղեցու մեջ է, բայց սա եկեղեցական, հոգևոր հարց չէ։ Սա իշխանության քաղաքական, աշխարհաքաղաքական երևույթ է»,– ասել է նա։

Կարամանուկյանի համոզմամբ՝ ստեղծված մթնոլորտը վտանգավոր է նաև հասարակական համերաշխության տեսանկյունից։

«Եթե մենք մտածում էինք, թե ինչպես անել, որ երիտասարդությունը հետաքրքրվի ազգային կյանքով, ապա այս ամենով միայն ավելի կհեռացնենք նոր սերնդին Հայաստանից, եկեղեցուց, ազգային կյանքից»,– ասել է նա։

Նրա խոսքով՝ թե՛ պետական, թե՛ եկեղեցական կառույցների ներկայացուցիչները պետք է կարողանան նստել մեկ սեղանի շուրջ և գտնել լուծումներ՝ առանց փոխադարձ վնասհասցնելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում