Սա Երևանն է. Կարինե Դուլյանի ցուցահանդեսը՝ Լոս Անջելեսում
13 Մայիսի 2025, 23:00
Լոս Անջելեսի «Սարյան մշակութային կենտրոն»-ում բացվել է ճարտարապետ, գեղանկարչուհի Կարինե Դուլյանի ցուցահանդեսը՝ «Սա Երևանն է» խորագրով։
Կարինեն նկարել է հինգ տարեկանից, ասում է, որ ճարտարապետ է դարձել, բայց նկարչությունն իրեն ավելի հոգեհարազատ էր։ COVID-19 համավարակի շրջանում նա նորից սկսել է զբաղվել իր սիրած գործով:
Գեղանկարչուհու աշխատանքներն առաջին անգամ են ներկայացվում «Սարյան մշակութային կենտրոն»-ում։ Կարինեն խոստովանում է, որ տպավորված է կենտրոնի հնարավորություններից և այդ միջավայրում իրեն արդեն հարազատ է զգում:
Իսկ «Սա Երևանն է» ցուցահանդեսի այցելուները Կարինեի նկարների միջով մտովի տեղափոխվել էին հարազատ ծննդավայր, որի վառ գույները երևանյան ջերմություն էին փոխանցում յուրաքանչյուրին:
Նշենք նաև, որ մայիսի 3-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը, Կարինե Դուլյանը մասնակցել է «DC’s Around the World Embassy Tour» ամենամյա միջոցառմանը, որի շրջանակներում 8 հազարից ավելի այցելուներ ծանոթացել են նրա աշխատանքներին։
Մանրամասները՝ տեսանյութում։