Սա երկար չի տևի․ Ալեքսեյ Մուխինը՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին

Քաղաքագետ Ալեքսեյ Մուխինը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հաստատված հրադադարը, ինչպես նաև հնարավոր ցամաքային գործողության հեռանկարները։

«Գրեթե վստահ եմ, որ սա երկար չի տևի։ Միացյալ Նահանգները չափազանց մեծ միջոցներ է կենտրոնացրել այս ռազմական հակամարտության վրա, ներգրավված են բազմաթիվ մարդիկ և ծախսվել են զգալի ռեսուրսներ։ Նրանց անհրաժեշտ է կոնկրետ արդյունք։ Իրանին առաջարկված արդյունքը, որքան հասկանում եմ, Իրանի կողմից ընդունվել է ժամանակավորապես՝ հակամարտության լարվածությունը նվազեցնելու համար։ Ի վերջո, ոչ ոք շահագրգռված չէ միջուկային օբյեկտների նկատմամբ փոխադարձ հարվածներով։ Հետևաբար, սա ժամանակավոր միջոց է, որը պետք է նվազեցնի դիմակայության աստիճանը, սակայն Իրանը պատրաստված է երկարատև հակամարտության համար։ Դա արդեն ակնհայտ է»,- նշել է փորձագետը։

Alpha News-ի զրուցակցի կարծիքով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանում ցամաքային գործողության հավանականությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ԱՄՆ օրենսդիր մարմինը որոշում ընդունի դրա ֆինանսավորման վերաբերյալ։

«Եթե Կոնգրեսը հատկացնի անհրաժեշտ միջոցները, ապա անխուսափելիորեն կլինի ցամաքային գործողություն, սակայն՝ ավելի շուտ հարձակողական արշավի ձևաչափով, այլ ոչ թե օկուպացիայի։ Իսկ եթե Կոնգրեսը գտնի, որ դա ավելորդ ծախս է, դրա անհրաժեշտություն չկա, ապա ոչինչ էլ չի լինի»,- եզրափակել է Ալեքսեյ Մուխինը։