Սա երկկողմ հարաբերությունների զարգացման նոր մակարդակ է. Ալեքսեյ Անպիլոգովը՝ Ռուսաստան-Իրան ռազմավարական գործընկերության պայմանագրի մասին
20 Հունվարի 2025, 23:55
Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը։
Փորձագետի կարծիքով՝ սա բոլորովին նոր քայլ է երկու երկրների հարաբերություններում։
«Ռուսաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ռազմավարական համապարփակ համագործակցության մասին համաձայնագիրը բոլորովին նոր քայլ է երկու երկրների հարաբերություններում, ինչը նրանց դնում է երկկողմ հարաբերությունների զարգացման բոլորովին նոր մակարդակի վրա։ Այդ պայմանագիրը ռազմական բնույթ չի կրում, թեև ենթադրում է նաև ռազմատեխնիկական համագործակցություն։ Բացի այդ, պետք է հասկանալ, որ այդ երկկողմ պայմանագրի բուն կառուցվածքն ուղղված չէ երրորդ երկրների դեմ և պաշտպանական պայմանագրի բնույթ չի կրում, ինչպես, օրինակ, վերջերս կնքված համաձայնագիրը Ռուսաստանի և Կորեայի Ժողովրդական Հանրապետությսն միջև»,- ասել է Անպիլոգովը։
Ըստ նրա՝ այս պայմանագրից պետք է ակնկալել Ռուսաստանի կողմից իրանական հարաբերությունների ակտիվացում գիտական, մշակութային, քաղաքական ոլորտում։
«Երբ երկրները կհամաձայնեցնեն և փոխկապակցեն իրենց շահերը արտաքին քաղաքական ասպարեզում, կարող ենք ակնկալել նաև ռազմատեխնիկական համագործակցություն, բայց դա այդպես է: Քիչ հավանական է, որ այս համաձայնագիրը կարող է դիտարկվել որպես երրորդ երկրների դեմ ուղղված համաձայնագիր։ Իսկ ես գրեթե համոզված եմ, որ արևմտյան, հնարավոր է նաև թուրքական ԶԼՄ-ներում դա հենց այդպես է ներկայացվելու: Բայց դա երկու հարևան և այժմ արդեն միանշանակ բարեկամ պետությունների ներքին գործն է»,- եզրափակել է Անպիլոգովը: