Սա հարկային տեռոր է, Փաշինյանը սկզբից գրկում-համբուրում էր, հիմա բռնեց «սյուրպրիզ» արեց. տնտեսվարող
30 Հունվարի 2025, 13:32
Կառավարության շենքի դիմաց տնտեսվարողները բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք բողոքում են շրջանառության հարկի բարձրացումից, որը 2025 թվականի հունվարի 1-ից բարձրացել է՝ 5-ից 10% դառնալով:
«Գնունի» առևտրի կենտրոնի աշխատակից, անհատ ձեռներեց Ռոբերտ Դավթյանը Alpha News-ի հետ զրույցում դժգոհեց.
«Սա հարկային տեռոր է, ոչ մեկի կարծիքը հաշվի չառան, փոքր բիզնես ունեմ, որի շրջանառությունը տարեկան 2-3 մլն դրամ է, փոխարենը հարկերը հանեին, 5%-ը դարձրել են 10%: Հիմա պահանջում ենք, որ էդ օրենքի հեղինակը գա մեր շուկա, հասկանանք, թե ինչու էդ օրենքն ազդեց բոլորիս վրա: Ես թոշակառու մարդ եմ, տեղի փողը հազիվ եմ տալիս, հիմա աշխատածս պետք է իրենց փակվեմ: Սկզբում հուսով էինք, որ լավ կլինի, Փաշինյանը գրկում-համբուրում էր, մեզ հետ խորհրդակցում էր, հիմա Նոր տարուց առաջ բռնեց «սյուրպրիզ» արեց մեզ»: