Սա հայ ժողովրդի հավատքի դեմ հարձակում է. հարցում
31 Հոկտեմբերի 2025, 16:15
Լոռիում անցկացված հարցման ժամանակ բնակիչները խոսել են եկեղեցու դեմ իշխանության հարձակումների մասին։
«Ամո՛թ իրենց։ Եկեղեցու դեմ սկսված գործողությունները ամոթ են։ Ադրբեջանը, հենց որ հնարավորություն է ունենում, հարձակվում է մեր եկեղեցիների վրա, մեր իշխանությունն էլ նույնն է անում»,- ասել է հարցման մասնակիցներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշել է, որ սա ոչ թե կաթողիկոսի, այլ հայ ժողովրդի հավատքի դեմ հարձակում է․ «Եթե Փաշինյանը ցանկանար կաթողիկոսին հեռացնել, ներքին կարգով կկանչեր իր մոտ և կասեր՝ հեռացված ես, ոչ թե կհանրայնացներ»։
«Հայերը Աստծուն նվիրված ազգ են, եկեղեցին պետք է բոլորը հարգեն»,- ասել է մեկ այլ քաղաքացի՝ նշելով, որ իրեն ոչ ոք չի կարող արգելել՝ պաշտպանել եկեղեցուն և Աստծուն։
Մանրամասները տեսանյութում։