Սա Հայաստանին ռուսական պատժամիջոցներին կապելու փորձ է. Դմիտրի Ժուրավլյով

17 Սեպտեմբերի 2024, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ Դմիտրի Ժուրավլյովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է այն լուրը, որ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունները բաց նամակ են հղել ԱՄՆ-ի և ԵՄ-ի առանցքային պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման և կատարման վերահսկման համար:

«Սա Հայաստանին ռուսական պատժամիջոցներին կապելու փորձ է, որպեսզի այդ պատժամիջոցները հարվածեն Հայաստանին։ Մեծ հաշվով այդ հայտարարությունը նշանակում է, որ ահա, տեսեք, Հայաստանն օգնում է ռուսներին խուսափել պատժամիջոցներից, ուրեմն նրանց դեմ պետք է երկրորդական պատժամիջոցներ սահմանել։ Եթե դա հաջողվի, դա արդեն շատ կլինի, քանի որ Արեւմուտքի կողմից երկրորդական պատժամիջոցների կիրառումն այժմ Ռուսաստանի դեմ պայքարի հիմնական միջոցն է։ Բայց Հայաստանը երբեք երկրորդական պատժամիջոցների առարկա չի եղել։ Սա ադրբեջանական ՀԿ-ների հայտարարությունն է, սա հենց հրավեր է, որ նայեք, դուք բաց եք թողնում, հայերն օգնում են ռուսներին, նրանց դեմ պետք է պատժամիջոցներ սահմանել», — ասել է Ժուրավլյովը։

Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն այժմ այլ մտահոգություններ ունի։

«Ամերիկային հիմա իր հոգսերը բավականացնում են, իսկ ահա Թուրքիան, կարծում եմ, կսկսի այդ հարցը բարձրացնել ՆԱՏՕ-ում։ Նրանք կազմակերպության անդամ են։ Այնպես որ, նրանք ունեն PR գործունեության որոշակի հնարավորություն, բայց հենց Ամերիկան, իհարկե, դրա համար ժամանակ չունի:Բացի այդ, ամերիկացիները շատ դրական են վերաբերվում Փաշինյանին (Հայաստանի վարչապետ)։ Հիմա Փաշինյանի դեմ պատժամիջոցներ սահմանելը նշանակում է իշխանության վերադարձնել նրանց, որոնք մինչ այդ ղեկավարել են Հայաստանում, իսկ նրանց դա պետք չէ», — եզրափակել է Ժուրավլյովը։