Սա հենց հայկական եկեղեցի է․ դաղստանցի բլոգերը՝ Դերբենդի տաճարի մասին

24 Սեպտեմբերի 2025, 01:00

Մշակույթ

Դերբենդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին բազմաթիվ փորձությունների միջով է անցել։ Դաղստանցի բլոգեր և էքսկուրսավար Գաբրիել Հաջիևի խոսքով՝ տարբեր ժամանակաշրջաններում տաճարի վրա կրակել են ոչ միայն հրաձգային զենքից, այլև նույնիսկ հրետանուց. նրա պատերին մինչ օրս նկատելի են բեկորների հետքեր:

Չնայած ավերածություններին՝ եկեղեցին վերականգնվել է։ Այսօր այն բաց է այցելուների համար, ովքեր կարող են տեսնել ինչպես նրա ճարտարապետական գեղեցկությունը, այնպես էլ պատերին պահպանված մարտական գործողությունների հետքերը:

Տաճարի ծագման շուրջ վեճ է ծագել. տեսանյութի մեկնաբանություններում որոշ օգտատերեր պնդել են, թե եկեղեցին «ալբանական» ծագում ունի: Հաջիևը կտրականապես հերքել է նման հայտարարությունները՝ ընդգծելով, որ խոսքը հենց Դերբենտում պահպանված հայկական եկեղեցու մասին է:

Հիմա եթերում