Սա հեղաշրջման գործի հետ կապ չունի. Մանուկյանը նշել է՝ ինչ գործով են խուզարկել իր տունը

10 Հուլիսի 2025, 12:34

Քաղաքականություն

Առավոտյան մոտ 10 հոգով էին, ներկայացան ԱԱԾ-ից, Քննչական կոմիտեից։ Այս մասին Երևան քաղաքի քննչական վարչության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով իրենց տանը խուզարկությունից մանրամասներ։

«Քրեական վարույթ է, որ նախորդ օրն են հարուցել մեր երիտասարդներից մեկի հետ կապված։ Իրենց ասացի՝ աբսուրդ է, ամոթ է սա։ Ես հին մարդ եմ, ԱԱԾ եմ տեսել, Գորիկ Գուրգենիչներ եմ տեսել, հին քննիչներ եմ տեսել, ջրի վրա քրեական գործ հարուցելը ո՞րն է։

Երիտասարդական մեր միությունը տարբեր ռազմախաղեր է անում։ Երևանում շատ կան խանութներ, որտեղ ծախում են սքայբոլ, անունը ճիշտ չգիտեմ, փոքր գնդիկներով, դիմակներով ռազմախաղեր են անում։ Դրանց մեջ կա պլաստմասից գնդիկներ, որ պայթեցնում են այդ խաղերի ժամանակ։ Սիսեռ են լցնում ավելորդ ծախս չանելու համար։ Դա գտել են ու համարել են ահաբեկչության նախապատրաստություն»,- ասել է պատգամավորը։

Հարցին՝ արդյոք սա հեղաշրջման գործի հետ կապ ունի, թե ոչ, պատգամավորը պատասխանել է.

«Սա հեղաշրջման գործից առանձին է: Բայց, քանի որ Նիկոլն ասել է՝ բոլորին պետք է կասկածել, առավոտյան եկել են մեր երիտասարդականի տարբեր անդամների տները խուզարկելու»։եր երիտասարդականի տարբեր անդամների տները խուզարկելու»։

Հիմա եթերում