«Սա մեր երկիրն է, մեր Արցախը, մեր հողերը, մենք չենք կարող տալ թուրքերին». Alpha News-ի հարցումը
09 Սեպտեմբերի 2023, 19:10
Alpha News-ը հարցում է անցկացրել Երևանի, Մոսկվայի և Լոս Անջելեսի բնակիչների շրջանում` պարզելու, թե արդյոք նրանք համաձայն են, որ Հայաստանում և Սփյուռքում սկսվի ժողովրդական զանգվածային շարժում՝ ի աջակցություն Արցախի:
Գրեթե բոլոր հարցվածները դրական պատասխան են տվել՝ վստահեցնելով, որ անհրաժեշտ է ամբողջ աշխարհում համախմբել և ստեղծել համազգային շարժում՝ ի աջակցություն Արցախի:
«Պետք է կազմակերպել համազգային շարժում՝ ի աջակցություն Արցախի, որովհետև ամբողջ աշխարհը խուլ է և համր, ինչպես 1915-ին։ Մենք սփռված ենք աշխարհով մեկ, և եթե նույնիսկ մի տեղ մի հայ կա, նա պետք է անպայման դուրս գա փողոց և սատարի Արցախին», — ասաց հարցվածներից մեկը։
««Էլ ինչի՞ համար էր մեր հերոս տղաների թափած արյունը, նրանց ձգտումը, հավատը։ Ինչի՞ համար էին նրանք պայքարում: Ես ապշած եմ հասարակության անտարբերությունից», «Պե՛տք է համախմբվել, պե՛տք է միասնական կարծիքի գալ, համախմբվել, որոշում կայացնել և կատարել այն», «Պե՛տք է հավաքվել, պաշտպանվել և վերանվաճել Արցախը», «Ժողովուրդը պե՛տք է ոտքի կանգնի։ Սա մեր երկիրն է, մեր Արցախը, մեր հողերը։ Մենք չենք կարող դրանք տալ թուրքերին։ Մենք մեկ սանտիմետր էլ չպե՛տք է զիջենք թուրքին», «Համազգային շարժումները կարևոր են, որովհետև դա միասնություն է։ Միասնության մեջ է ուժը»»,- ասել են Alpha News-ի հարցման մասնակիցները։