Սա միայն թիմի հարցը չէ, այլ Հայաստան ունենալ-չունենալու հարցը. Ալեն Ղևոնդյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի մասին

13 Փետրվարի 2026, 20:00

Քաղաքականություն

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը Alpha News-ի եթերում մեկնաբանել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացրած ծրագիրն ու հավակնություններն՝ ընդգծելով, որ քաղաքական դաշտում հայտնվել է նոր և կենսունակ շունչ ։

«Հաջողված բիզնես կենսագրություն ունեցող մարդկանց ներկայությունը բարձրացնում է վստահությունը հնչեցրած թվերի նկատմամբ։ Եթե ես ասեմ, որ պատրաստվում եմ բացել 300 հազար աշխատատեղ, հասարակությունը չի հավատա։ Բայց երբ նույնն ասում է հաջողված բիզնես կենսագրություն ունեցող շրջանակի ներկայացուցիչը, ով ունի կառավարչական հմտություններ, վստահության գործոնը դառնում է հետաքրքիր»,- ասել է Ղևոնդյանը:

Քաղաքագետը դրական է գնահատել թիմի երիտասարդական էներգիան, սակայն ընդգծել է, որ քաղաքականությունը պահանջում է ամենօրյա աշխատանք քաղաքացիների հետ:

Ըստ նրա՝ գործող վարչակազմը «Ուժեղ Հայաստանին» ընկալում է որպես լուրջ մրցակից և փորձելու է խոչընդոտել նրանց գործունեությունը թե՛ օրենքի շրջանակում, թե՛ դրանից դուրս. «Ակնհայտ է, որ գործող իշխանությունը «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը դիտում է հիմնական հայտ ներկայացնողներից մեկը։ Նրանք ամեն ինչ անելու են՝ թե օրենքի շրջանակում, թե օրենքից դուրս, փորձելով տարբեր ձևերով ճնշել»:

Ամփոփելով՝ քաղաքագետը նշել է, որ սա միայն մեկ թիմի հարց չէ, այլ պետության լինել-չլինելու հարց, ուստի իրական ընդդիմադիր դաշտում մոբիլիզացիան և դաշինքային ձևաչափերը դառնում են օդ ու ջրի պես անհրաժեշտ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հիմա եթերում