Սա ոչ թե սխալ հաշվարկ է, այլ նախընտրական հնարք․ ՌԴ հայկական կազմակերպություններ
11 Հունիսի 2025, 22:42
ՌԴ հայկական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված բացահայտ թշնամական քաղաքականության կապակցությամբ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես կրոնական հաստատություն չէ։ Այն հայկական ինքնության հիմնասյուներից մեկն է՝ ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։
Վերջին օրերին Փաշինյանը ծավալել է բացահայտ թշնամական արշավ՝ ուղղված Հայ Առաքելական Եկեղեցու, նրա մշակութային ժառանգության և հոգևորականության դեմ՝ օգտագործելով վուլգար և վիրավորական բառապաշար։
Սա ոչ թե սխալ հաշվարկ է, այլ նախընտրական հնարք՝ ուղղված ժողովրդի պառակտմանը, միասնության խաթարմանը և ազգի հոգևոր հիմքերի քանդմանը։
Նիկոլ Փաշինյանի և նրա մանկուրտների խմբակի գործողությունները ոչ թե ընդամենը մոլորություն են, այլ դիտավորյալ քաղաքականություն»։