Սա քարոզչական խաղաղություն է, և Փաշինյանին պետք չեն երաշխիքներ․ Ռոբերտ Քոչարյան
15 Մարտի 2026, 00:04
Այս խաղաղությունը քարոզչական է՝ կապված ընտրությունների հետ, և այս պրոցեսում Նիկոլ Փաշինյանին պետք չեն երաշխիքներ: Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Քանի դեռ նա կա՝ ամեն ինչ զիջող իր կերպարով, Ալիևը երբեք պատերազմ չի վերսկսի։ Հայ ժողովրդին ուրիշ կարգի խաղաղություն է պետք, երկարատև կանխատեսելի երաշխիք է պետք, որը կախված չի լինի ո՛չ Նիկոլ Փաշինյանի հետ, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի հետ, ո՛չ էլ որևէ այլ պետական կամ քաղաքական գործչի անվան հետ։ Որտեղ չկան այդ երաշխիքները՝ տարիներ անց ավելի սարսափելի պատերազմ է բռնկվում, որտեղ կան այդ երաշխիքները, զսպող մեխանիզմներն՝ ամեն ինչ զարգանում է նորմալ հունով, խաղաղ ճանապարհով»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։