Սա սահմանազատում չէ, այլ թշնամու առաջ դարպասները բացել է. Ռուզաննա Մալխասյան

07 Մայիսի 2024, 21:15

Քաղաքականություն

Սահմանազատման գործընթացի կասեցման պահանջով երթը շարունակվում է: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորած երթն այսօր Կոտայքի մարզի Սոլակ գյուղից շարժվել է դեպի Չարենցավան քաղաք:

Alpha News-ի նկարահանող խումբը երթը լուսաբանել է տեղում և զրուցել քաղաքացիների հետ Տավուշից սկիզբ առած պայքարի նպատակների մասին:

Երթի մասնակից Ռուզաննա Մալխասյանը նշում է, որ պահանջը մեկն է՝ Հայաստանի տարածքները պետք է մնան Հայաստանին։

«Մեր պահանջը մեկն է՝ Հայաստանի տարածքները պետք է մնան Հայաստանին և ոչ մի դեպքում չպետք է զիջվեն Ադրբեջանին։ Սահմանազատումը անօրինական հիմքով է իրականացվում, չկա մի օրենք, որ կարգավորում է այն։ Այս ամենը հակասահմանադրական է»,- ասում է Ռուզաննան։

Նա ընդգծում է՝ այս ամենը թշնամու առաջ դարպասները բացելու հնարավորություն է։

«Մեր սահմանները գծված են, և բոլորը դա ընդունում են։ Մենք ունեցել ենք լավ ստրատեգիական դիրքեր, որ թշնամին չկարողանա խոցի ու ներթափանցի մեր տարածք, բայց այսօր խախտելով մի շարք օրենքներ՝ գործող իշխանությունը սահմանազատում է իրականացնում։ Այս ամենը թշնամու առաջ դարպասները բացելու հնարավորություն է»,- ասում է երթի մասնակիցը։21:22