Սահակ Հովհաննիսյանը հաղթել է ադրբեջանցին և դարձել ըմբշամարտի բրոնզե մեդալակիր

29 Հունիսի 2024, 22:05

Սպորտ

Սահակ Հովհաննիսյանը (80 կգ) 4:4 հաշվով հաղթել է ադրբեջանցի Մահամմադ Աբասզադային և դարձել ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր (ադրբեջանցուն հաջողվել էր հավասարեցնել հաշիվը, բայց 2 միավորանոց առաջին հնարքը կատարել էր հայ ըմբիշը)։

Եղիշե Մոսեսյանը (65կգ) նույնպես բրոնզե մեդալակիր է: