Սահականուշ Մուրադյանը՝ «Универвидение-2025. Спектрум» մրցույթի հաղթող

Պենզա քաղաքի «Սպաների տուն» մշակութային զարգացման կենտրոնում կայացել է «Универвидение-2025. Спектрум» տարածաշրջանային երաժշտական մրցույթի եզրափակիչը:
Մշակութային զարգացման կենտրոնի մեծ բեմում Պենզայի շրջանի լավագույն վոկալիստի կոչման համար հանդես են եկել տարածաշրջանի հինգ համալսարանների արտիստներ։
Տեղի է ունեցել նաև Պենզայի հրետանային ինժեներական ինստիտուտի կուրսանտների համար նախագծի գալա համերգը: Հաղթողին որոշել են ժյուրիի անդամներն ու հանդիսատեսը։ Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել Պյատիգորսկի պետական համալսարանի ներկայացուցիչ Սահականուշ Մուրադյանը:
