Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները. Սրբուհի Գալյան

20 Փետրվարի 2025, 13:09

Քաղաքականություն

Նախորդ տարիների ընթացքում փորձեր եղել են Սահմանադրության նոր նախագծի հետ կապված հայեցակարգերի մշակման և այդ հայեցակարգերը, ըստ էության, մշակված են: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Հիմա մեր խնդիրը ոչ թե նոր հայեցակարգի մշակումն է, այլ՝ Սահմանադրության նոր տեքստի մշակումը: Այս պահին աշխատանքներն այդ ուղղությամբ կատարվում են:

Պետք է ամեն ինչ անենք, որ Սահմանադրության նախագծի տեքստը պատրաստ լինի մինչև նոր ընտրությունները: Այն հանձնառությունը, որը ստացել ենք, միտված է նրան, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները: Դրանից հետո արդեն, իհարկե, որոշում կկայացվի հանրաքվե իրականացնել»,- ասել է նա:

Հիմա եթերում