Սահմանադրության փոփոխությունները ընթանում են ադրբեջանա-թուրքական օրակարգի ազդեցությամբ. Սավգուլյան

20 Մարտի 2026, 20:35

Քաղաքականություն

Հայաստանի Սահմանադրության վերախմբագրման գործընթացը ներքաղաքական կարևոր թեմաներից է, սակայն, ըստ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արեգ Սավգուլյանի, այն կարող է ունենալ նաև արտաքին ազդեցություններ։ Այս մասին նա նշել է AlphaNews-ի հետ զրույցում։

«Սահմանադրությունը այն փաստաթուղթն է, որ առնչվում է ցանկացած պետության ներքին քաղաքականությանը, բայց այս պարագայում վերախմբագրումը հստակ ընթանում է ադրբեջանական և թուրքական օրակարգի համաձայն»,- նշել է նա։

Նրա պնդմամբ՝ այդ գործընթացի նպատակը Սահմանադրությունից այն դրույթների հեռացումն է, որոնք, ըստ Ադրբեջանի և Թուրքիայի, դիտարկվում են որպես մարտահրավեր իրենց տարածքային ամբողջականությանը։ Սավգուլյանը հիշեցրել է, որ Հայաստանի Անկախության հռչակագրում ամրագրված են մի շարք առանցքային դրույթներ, որոնց վերաբերյալ, նրա խոսքով, Բաքուն և Անկարան վերապահումներ ունեն։

«Դրանք վերաբերում են Արցախի հետ վերամիավորմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը և Սփյուռքի հետ Հայաստանի հարաբերությունների ամրապնդմանը»,- նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում: