Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել

25 Ապրիլի 2025, 19:53

Քաղաքականություն

Սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Քննչական կոմիտեից հայտնել են,որ դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել Սյունիքի մարզում, զինվորը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ականի պայթյունի հետևանքով։