Սահմանազատման համար անհրաժեշտ քարտեզները ՌԴ-ում են. Լավրով
23 Հոկտեմբերի 2023, 21:14
«3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Թուրքիայում 2024 թվականի առաջին կեսին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից։
«Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել ստեղծել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով, որի աշխատանքներին, նրանց համաձայնությամբ, պետք է մասնակցեր նաև ռուսական կողմը՝ որպես խորհրդատու։
Ցավոք, բավականին երկար ժամանակ այդ հանձնաժողովը նիստեր չի արել, սակայն անցյալ տարվա ընթացքում առաջին հերթին ԵՄ-ի, ապա նաև ԱՄՆ-ի կողմից փորձեր եղել են՝ ներգրավվելու դելիմիտացիայի գործընթացում», — ասել է նա եւ շարունակել.
«Մենք դեմ չենք շփումներին, որոնք Հայաստանն էլ, Ադրբեջանն էլ իրենց համար օգտակար են համարում, բայց բոլոր փորձագետներին քաջ հայտնի է, որ սահմանազատման հարցի շուրջ համաձայնության գալու ամենաանհրաժեշտ նախապայմանը՝ քարտեզները, որոնք ԽՍՀՄ ժամանակներից են մնացել, միայն Ռուսաստանի մոտ են։ Մեր գործընկերները դա հասկանում են, մենք չենք փորձում դա մեծ պրոբլեմ դարձնել, թող իրենց երջանկությունը փորձեն գտնել նաև Բրյուսելում, եթե դրա ցանկությունն ունեն» ։
Նա նշել է, որ սահմանազատման հարցերը ուղղակիորեն չեն քննարկվել «3+3» ձևաչափով, դրա համար կան այլ ուղիներ, սակայն հարթակն ինքնին օգնում է լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև մնացած խնդիրները։
«3+3» ձևաչափի երկրները կնշանակեն հատուկ ներկայացուցիչներ, ովքեր կուրվագծեն պետությունների տեսլականը տարածաշրջանում համագործակցության տարբեր ոլորտներում»,- հայտարարել է Սերգեյ Լավրովը։