Սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին. Բայրամով

27 Հունվարի 2024, 16:37

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը սպասվում է առաջիկա օրերին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունից հետո իրավիճակի հետ կապված կարևոր բաղադրիչներից մեկը պետական սահմանի որոշման հարցն է երկու երկրների միջև»,- ասել է Բայրամովը։