Սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները արդյունավետ են եղել․ Բայրամով

30 Ապրիլի 2024, 16:50

Քաղաքականություն

Ադրբեջանը երկկողմ և խաղաղ բանակցությունների կողմնակից է։ Բանակցությունները կոչված են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովմանը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա արդյունավետ է գնահատել սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածությունները։