Սահմանազատումը շարունակվելու է Տավուշից՝ հյուսիսային անկյունից. Մհեր Գրիգորյան

27 Փետրվարի 2025, 19:00

Քաղաքականություն

Սահմանազատման վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը հրապարակային է և վերջին հանդիպումից հետո հրապարակել ենք, թե ոնց ենք շարունակելու աշխատանքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Սահմանազատումը հյուսիսային անկյունից է սկսվելու: Իմ կարծիքով՝ մինչեւ սկսվելը մեկ հանդիպում էլ կլինի, որովհետև դեռ հարցեր կան քննարկելու: Մենք միշտ աշխատանքային խմբերով ենք հանդիպում: Հանդիպման կոնկրետ ամսաթիվ հիմա չեմ կարող նշել, բայց պայմանավորվածություններ կան, որ ինտենսիվ պետք է լինեն»,- ընդգծել է նա:

Հիմա եթերում