Սամանթա Փաուերը այսօր կժամանի Հայաստան

08 Հուլիսի 2024, 17:07

Քաղաքականություն

Այսօր Հայաստան կժամանի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելությունը։

Նշվում է, որ Փաուերը Հայաստանում կլինի հուլիսի 8-ից 11-ը «վերահաստատելու ԱՄՆ-ի և Հայաստանի միջև խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին»:

Հիմա եթերում