Սամանթա Փաուերը և Յուրի Քիմը վաղը կայցելեն Կոռնիձոր

25 Սեպտեմբերի 2023, 18:46

Քաղաքականություն

Վաղը նախատեսվում է ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Սամանթա Փաուերի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի այցը Կոռնիձոր, լրագրողների հետ  զրույցում ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

Հիշեցնենք՝ ամերիկացի պաշտոնյաները Հայաստան են ժամանել այսօր: