Սամանթա Փաուերը խուսափել է Արցախում տեղի ունեցողը որակել էթնիկ զտում

26 Սեպտեմբերի 2023, 17:15

Քաղաքականություն

Կոռնիձորում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերին լրագրողները հարցրել են՝ արդյոք այս պահին տեղի ունեցողը կարելի է գնահատել որպես էթնիկ զտում: Սմանթա Փաուերը խուսափել է տեղի ունեցողն անվանել էթնիկ զտում:

«Մեզ համար խիստ անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հնարավորություն ունենա լինել ԼՂ-ում, որովհետեւ այս պահին այնտեղ կան դեռեւս տասնյակ հազարավոր էթնիկ հայեր, որոնք շատ դժվարին պայմաններում գտնվում են այնտեղ: Արդեն ականատեսներից լսում ենք պատմություններ բռնության, զրկանքների մասին, Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ ունեցած վախի մասին: Մեր ուշադրության կենտրոնում առավել խոցելի վիճակում հայտնված աջակցություն ցուցաբերելն է, որ կարողանան ապահով դուրս գալ, եթե ցանկանում են»,-հարցին այսպես է պատասխանել Փաուերը:

Նա հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն կլինի Հայաստանի կառավարության, տեղական իշխանությունների, տեղի կամավորների կողքին, որոնք ջերմարեն ընդունում են ԼՂ-ից եկողներին:

Հիմա եթերում