Սամարայի դրամատիկական թատրոնում տեղի կունենա Ջեմմա Ավետիսյանի ներկայացման պրեմիերան
05 Հունիսի 2024, 19:55
Սամարայի Մ.Գորկու անվան դրամատիկական թատրոնում հունիսի 7-ին, 8-ին, 9-ին և 20-ին տեղի կունենա Ջեմմա Ավետիսյանի «Երկու ազնիվ դոն» երաժշտական և դրամատիկական ներկայացման պրեմիերան։
Ներկայացումից առաջ հանդիսատեսը հնարավորություն կունենան իսպանական երաժշտություն վայելել, ինչպես նաև տեղի կունենա տարազների ցուցադրություն:
Ջեմմա Ավետիսյանը Նովոսիբիրսկի «Առաջին թատրոն» երիտասարդական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարն է, 2023 թվականի «Ոսկե դիմակ» փառատոնի մասնակից է։