Սամարայում նշվել է Սպիտակ և Սամարա քաղաքների համագործակցության 5-ամյակը
14 Հունիսի 2024, 21:20
Սամարայի Ա.Ս. Պուշկինի անվան մշակույթի տանը տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների բարեկամությանը։
Նշվում է, որ համերգը կազմակերպվել է Սամարա և Սպիտակ քաղաքների առևտրատնտեսական, սոցիալ-մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման 5-ամյակի պատվին։
Տոնական միջոցառման շրջանակում անցկացվել է հայկական ապրանքների և հուշանվերների տոնավաճառ։