Սամբիստ Էդուարդ Մուրադյանը դարձել է Ռուսաստանի բրոնզե մեդալակիր

11 Մարտի 2026, 18:58

Սպորտ

Սանկտ Պետերբուրգում ավարտվել է սամբոյի Ռուսաստանի առաջնությունը, որին մասնակցել է 639 մարզիկ երկրի 65 տարբեր տարածաշրջանից: Արմավիրցի սամբիստ Էդուարդ Մուրադյանը բրոնզե մեդալ է նվաճել մինչև 58 կգ քաշային կարգում:

«Ինձ աջակցում էին ընկերներս և մարզիչս. յուրաքանչյուրից էներգիա էի ստանում: Բայց առանձնահատուկ ուժ էր տալիս իմ գլխավոր երկրպագուն՝ դուստրս»,- նշել է մարզիկը:

Մուրադյանը պատրաստվում է Երևանում ապրիլի 10-13-ը Երևանում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը: