Սամբիստ Հովհաննես Աբգարյանը՝ արծաթե մեդալակիր
15 Օգոստոսի 2025, 00:10
Չինաստանի Չենդու քաղաքում կայացած համաշխարհային խաղերում հայազգի սամբիստ Հովհաննես Աբգարյանը արծաթե մեդալ է նվաճել մինչև 79 կգ քաշային կարգում: Այս մասին հայտնում է Սամբոյի համառուսաստանյան ֆեդերացիան:
Հովհաննես Աբգարյանը Կոստրոմայի սամբոյի դպրոցի սան է, ով բազմիցս ապացուցել է իր բարձր մակարդակը համառուսաստանյան և միջազգային մրցումներում:
Չենդուի համաշխարհային խաղերը տեղի են ունեցել հուլիսի 28-ից օգոստոսի 5-ը: