Սամբոյի ԱԱ. Վաչիկ Վարդանյանը դարձել է բրոնզե մեդալակիր
12 Նոյեմբերի 2023, 20:50
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող սամբոյի աշխարհի առաջնության վերջին օրը Հայաստանի երեք ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ։
Մարզական սամբոյի 79 կգ քաշային Բորիս Շատվերյանը 4 հաղթանակ է տարել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովի հետ։
98 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը 3 հաղթանակից հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Անտոն Կոնավալովի (ՖԻԱՍ) հետ։
Մարտական սամբոյի 88 կգ քաշային Ավետիք Պողոսյանը եզրափակչի ճանապարհին 3 հաղթանակ է տարել։ Ոսկե մեդալի համար նա կպայքարի Սայիդ Սայիդովի (ՖԻԱՍ) հետ։
71 կգ քաշային Վաչիկ Վարդանյանը երկու հաղթանակից հետո, կիսաեզրափակչում 0:1 հաշվով պարտվել է սերբ մրցակցին և դարձել բրոնզե մեդալակիր։