Սամբոյի աշխարհի առաջնություն․ Արման Ավանեսյանը և Գոռ Հարությունյանը՝ բրոնզե մեդալակիրներ

10 Նոյեմբերի 2025, 19:44

Սպորտ

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեքում կայացած աամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող երկու մարզիկ բրոնզե մեդալ է նվաճել: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Մեդալների են արժանացել մարզական սամբոյի 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը և մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Ավանեսյանը։