Սամբոյի աշխարհի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը հանդիպել է ռուսական համալսարանի ուսանողների հետ

15 Դեկտեմբերի 2023, 18:55

Սպորտ

Կրասնոդարի երկրամասի Արմավիրի պետական ​​մանկավարժական համալսարանում «Հերոսները մեր մեջ» նախագծի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, սամբոյի աշխարհի գավաթի հաղթող Դավիթ Հովհաննիսյանի հետ։

Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական պահեստային մարզադպրոցի տելեգրամյան ալիքը։

Ապագա ֆիզկուլտուրայի և սպորտի մասնագետները քննարկել են հաջողության հասնելու ուղին և մարզումային գործընթացները՝ առավելագույն արդյունքի հասնելու համար։

Հիմա եթերում