Սամբոյի Ռուսաստանի առաջնությունում բրոնզե մեդալ են նվաճել Արտուշ Խաչատուրյանն ու Յուրի Մելիքյանը

20 Հունվարի 2024, 10:07

Սպորտ

Ռուսական Արմավիրից Արտուշ Խաչատուրյանը և Յուրի Մելիքյանը մինչև 53 կգ քաշային կարգում դարձել են Կստովո քաղաքում ընթացող Ռուսաստանի սամբոյի մինչև 24 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիրներ։

Այս մասին հայտնում է Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական պահեստային մարզադպրոցի տելեգրամյան ալիքը։