Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանում հայալեզու դիմորդների քանակը շատացել է
13 Հուլիսի 2023, 20:37
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի դիմորդների քանակը տարեցտարի ավելանում է: Համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն հաստատում է, որ այս տարի ևս ավելացել է դիմորդների քանակը, ինչը պայմանավորված է մի քանի գործոնով։
«Անկեղծորեն ուզում եմ ասել, որ երբևէ չեմ իմացել մյուս համալսարանների վիճակագրությունն ինչպիսին է, քանի որ այն ինձ համար կարևոր չէ, ինձ համար առաջնահերթ է մեր սեփական զարգացումը։ Ամեն տարի մեր համալսարանում վրաց լեզվի նախապատրաստական կուրսում գրանցվածների քանակն ավելանում է։ Եվ այս տարի ևս ավելի շատ դիմորդ է գրանցվել, որը ստեղծում է մրցակցություն։ Ես շատ ուրախ եմ, որ ամենալավ դիմորդներն են ընտրում մեր համալսարանը, օրինակ՝ անցած տարվա տվյալներով, մեր համալսարան է ընդունվել 9 մեդալակիր, ինչը շատ կարևոր է։ Մեր գլխավոր մոտիվացիան այն է, որ հայ բնակչությանը հասանելի լինի մեր համալսարանը։ Համալսարանի բոլոր մասնագիտական ծրագրերը տեղափոխել ենք Ախալքալաքի մասնաճյուղ», — ասել է ռեկտորը։
Վերջինս նշում է, որ օգոստոսին մասնագիտական նախագծի համար նախատեսված մասնաշենքի վերանորոգումը կավարտվի: Համալսարանի տնօրինությունը պատրաստվում է դպրոցներով շրջայց կատարել և աշակերտներին ներկայացնել համալսարանում գործող ծրագրերն ու բաժինները:
«Մասնագիտական կրթության դեպքում, եթե Ախալցիխեում ունենք 70 տոկոս վրացի և 30 տոսկոս հայ, ապա Ախալքալաքում հնարավոր է՝ կեսից շատը մեր հայ ուսանողները լինեն», — «jnews.ge»-ի հետ զրույցում նշել է Մակա Բերիձեն:
Հարցին, արդյո՞ք դիմորդների քանակն աճել է այն բանի ֆոնին, որ Թբիլիսիում բնակվարձերը շատ բարձր են և մարդիկ մայրաքաղաքում սովորելու հնարավորություն չունեն, Բերիձեն պատասխանեց՝
«Մենք ուսումնասիրում ենք, թե ինչու է ուսանողը գալիս մեր համալսարան: Մեր համալսարանն են ընտրում, քանի որ որակյալ կրթությունը հասանելի է իրենց ընտանիքին մոտ, որը ֆինանսապես հարմար է։ Միևնույն ժամանակ, մենք վիճակագրություն ունենք, որ հայալեզու ուսանողները համալսարանում ոչ միայն հասցնում են սովորել, այլ բացարձակ մրցունակ են, և ստանում են՝ թե պետական, թե քաղաքապետարանի կրթաթոշակ: Այսինքն՝ նրանք համալրում են որակյալ կրթությունը ֆինանասական հարամարության հետ»։
Հատկանշական է նաև այն, որ եթե նախկինում համալսարանը տարբերություն է դրել հայ և վրացի ուսանողների միջև, հայ ուսանողներին փողզիջման է գնացել, հիմա այլևս այդպես չէ։
«Երբ մի հայ ուսանողի հարցրի, թե ինչու՞ է ընտրել Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանը, մի նախադասությունով պատասխանեց՝ «Ես գիտեի, որ այս համալսարանում չէիք տարբերելու, որ հայ եմ»։ Ուզում եմ ասել, որ ուսանողները զիջումներ և արտոնություններ չեն ուզում, նրանք ուզում են չտարբերվել։ Եվ մեզ համար էլ տարբերություն չկա, եթե նախկինում կար տարբերություն և բարձր էինք գնահատում, մի քիչ զիջում էինք, քանի որ հայ էր, հիմա այդպես չէ», – եզրափակել է համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն։